ԵՍԱՅԻ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ թող եգիպտացիներն այլևս գործ չունենան ո՛չ հետո և ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում և ո՛չ էլ վերջում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չպիտի լինի մի գործ, որ գլուխն ու պոչը, արմավենու ոստն ու կնյունը կատարեն Եգիպտոսի համար։ |
Թեև թզենին չի տա իր պտուղը, և որթատունկը ծնունդ չի ունենա, ձիթենու բերքը կխաբի, և դաշտերը կերակուր չեն տա, հոտերը կպակասեն արոտավայրից, և մսուրների մեջ եզներ չեն լինի,
Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։