Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։
ԵՍԱՅԻ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները, որ կուլ էին տալիս ազգերին, պիտի սգան։ Ոտքի տա՛կ տվեք նրանց այգիները մինչև Հազեր, բայց չպիտի հասնեք։ Մոլորվե՛ք անապատում. նրա առաքվածները լքվեցին, քանի որ անցան ծովի այն կողմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։ |
Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։
Իսկ նա այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորհեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։
Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։
Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։
Պիտի մրմնջա Հազերի լացով. պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի՛ այգի։ Քո ճյուղերը տարածվում են ծովի վրայով և հասնում մինչև Հազեր. քո մրգերին և քո այգեքաղին հասավ կոտորածը։
Մովսեսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Հազերը։ Եվ գրավեցին այն ու նրա ավանները և դուրս քշեցին այնտեղ բնակվող ամորհացուն։
Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։
Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր, որը Ռաբայի դիմացն է,