Դավիթը հարվածեց Մովաբին, նրանց գետնին պառկեցրեց և չափեց նրանց պարանով. երկու պարանի չափ սպանելով և ամեն երկու պարան՝ կենդանի թողնելով։ Մովաբացիները Դավթի հարկատու հպատակները դարձան։
ԵՍԱՅԻ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողունների պես պիտի ուղարկեմ երկրի վրա։ Մի՞թե Սիոնի դստեր լեռը ավերակ ապառաժ է լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։ |
Դավիթը հարվածեց Մովաբին, նրանց գետնին պառկեցրեց և չափեց նրանց պարանով. երկու պարանի չափ սպանելով և ամեն երկու պարան՝ կենդանի թողնելով։ Մովաբացիները Դավթի հարկատու հպատակները դարձան։
Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
Մովաբի Մոսա արքան ոչխարի հոտերի տեր էր և Իսրայելի արքային հարկ էր տալիս հարյուր հազար մաքի ու հարյուր հազար նրբագեղմ խոյ։
որպեսզի տեղ հասնելուն պես, ինչպես գրել ենք, դրանով զվարակ, խոյ, գառ և անարյուն զոհեր ու հեղման ընծաներ գնեն և մատուցեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ իրենց Աստծու զոհասեղանի վրա։
Նա պիտի մխիթարվի այսօր՝ իջևանելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դստեր լեռանը և այն բլուրներին, որոնք Երուսաղեմում են։
Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վեմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,
Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։