ԵՍԱՅԻ 14:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այնպես էլ դու չպիտի մաքրվես, որովհետև ոչնչացրիր իմ երկիրը և կոտորեցիր իմ ժողովրդին. հավիտյանս հավիտենից չպիտի մնաս, չա՛ր զավակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։ |
և իր ժողովրդի մեջ ծանոթ չի ունենալու։ Երկնքի ներքո նրա տունը չի փրկվելու, այլ այնտեղ օտարներ են բնակություն հաստատելու։
Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,
Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն որդիներ, լքեցին Տիրոջը, բարկացրին Իսրայելի Սրբին, օտարացան ու հետ քաշվեցին։
Բայց Տերն իմաստուն էր և նրանց վրա չարիք բերեց. նրա խոսքը չի անարգվի. նա կկանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի հույսի վրա։
Անօրենությունը պիտի վառվի կրակի պես, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, և ամեն ինչ, որ գտնվում է նրանց բոլոր բլուրների շուրջը, հուրը պիտի այրի։