Վա՜յ ձեզ, ազգերի բազմություննե՛ր, որ գոչում եք այնպես, ինչպես ալեկուտակ ծովը. որ աղմկում եք ծովի ալիքների նման։
ԵՍԱՅԻ 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լեռների վրա բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում, |
Վա՜յ ձեզ, ազգերի բազմություննե՛ր, որ գոչում եք այնպես, ինչպես ալեկուտակ ծովը. որ աղմկում եք ծովի ալիքների նման։
Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։
Այսուհետև ազդանշան կտա հեռավոր ազգերին ու նրանց կբերի երկրի ծայրերից, և ահա նրանք առանց հապաղելու արագ կընթանան և թեթևորեն տեղ կհասնեն։
Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։
“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։
որ մարգարեացել է Երեմիան բոլոր ազգերի մասին։ Բազում ազգեր և մեծամեծ թագավորություններ պիտի գերեվարեն նրանց. ես էլ պիտի հատուցեմ նրանց իրենց անօրենությունների համեմատ, իրենց ձեռքի գործերի համեմատ»։
Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։
Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։