Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։
ԵՍԱՅԻ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։ |
Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։
«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խոսում այդ ժողովուրդը՝ ասելով. “Աստված, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, մերժեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես նրանց համար նա այլևս ազգ չէ»։
«Այն օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները, նրանք և Հուդայի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դեպի Տերը՝ իրենց Աստվածը,
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։