Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 «Այն օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները, նրանք և Հուդայի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դեպի Տերը՝ իրենց Աստվածը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 «Այդ օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին. լացելով պիտի գան ու որոնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:4
32 Խաչաձեւ Հղումներ  

Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։


Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ։


Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։


«Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։


Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։


Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար շառավիղ պիտի ծնեմ, որն իրավունք ու արդարություն պիտի պաշտպանի երկրի վրա։


քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկության տարին եկել հասել էր։


Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչե՛ք նրան. երբ նա ձեզ մոտենա,


Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։


Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։


Հիշի՛ր մեզ, Տե՜ր, քո ժողովրդին հաճությամբ Եվ այցելի՛ր մեզ քո փրկությամբ։


տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։


Մասեփայում նրանց ընդառաջ ելավ Նաթանի որդի Իսմայելը. նա գնում էր ու լաց լինում։ Իսկ երբ մոտեցավ նրանց, ասաց. «Մտե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։


Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։


Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։


և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։


Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ