ԵՍԱՅԻ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ինչպես որ վարվեցի Սամարիայի և նրա ձեռակերտների հետ, նույն կերպ էլ վարվելու եմ Երուսաղեմի և նրա կուռքերի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մի՞թե նույն կերպ չեմ անելու Երուսաղեմին ու նրա չաստվածներին, ինչ որ արել եմ Սամարիային ու նրա կուռքերին»։ |
Նրանց երկիրը լցվեց իրենց ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։
Տե՛ր, Աստվա՛ծ մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տեր, և քո անունն ենք տալիս։
Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով՝ “Աստված պիտի փրկի ձեզ”. արդյոք ազգերի աստվածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։
հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։
Ձեր ավագ քույրը Սամարիան է, որ իր դուստրերի հետ բնակվում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քույրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակվում է քո աջ կողմում։