Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով՝ “Աստված պիտի փրկի ձեզ”. արդյոք ազգերի աստվածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Միգուցե Եզեկիան ձեզ հրապուրի՝ ասելով. "Տերը կազատի մեզ"։ Մի՞թե ազգերի աստվածներից մեկն ազատեց իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:18
25 Խաչաձեւ Հղումներ  

Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,


քանի որ ինչպես որ վարվեցի Սամարիայի և նրա ձեռակերտների հետ, նույն կերպ էլ վարվելու եմ Երուսաղեմի և նրա կուռքերի հետ։


Իսկ նա այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորհեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։


Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա դեմ պատերազմելու համար։ Տե՛րն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը և ավերի՛ր այն”»։


Եվ թող չխաբի ձեզ Եզեկիան, թե Աստված փրկելու է ձեզ, և այս քաղաքն Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվելու։


մինչև որ գամ և տանեմ ձեզ մի երկիր, որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու, հացառատ ու այգեշատ։


Իսկ եթե ասեք, թե՝ Տիրոջը՝ մեր Աստծուն ենք ապավինել, ապա մի՞թե դա նա չէ, որի պաշտամունքի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց և Հուդայի երկրին ու Երուսաղեմին հրաման տվեց, որ միայն իր առջև գտնվող զոհասեղանին երկրպագություն մատուցեն։


«Այսպե՛ս ասացեք Հուդայի երկրի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստված, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չի մատնվի Ասորեստանի արքայի ձեռքը։


Բայց մի՞թե դու չես լսել, թե Ասորեստանի թագավորներն ի՛նչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպե՛ս կործանեցին նրանց։ Իսկ ի՛նչ է, դու փրկվելո՞ւ ես։


Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։


Դրա համար էլ նա բարձրացավ ավելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. նրա ոստերը տարածվեցին, ճյուղերը բարձրացան՝ շնորհիվ առատ ջրերի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ