Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
ԵՍԱՅԻ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոտքից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և թարախոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով։ |
Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։
Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։
Քո կրած հարվածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացնում։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցավերը. դրանք սաստկացան քո բազում անօրենությունների պատճառով, դրանք քո մեղքերի հետևանքն են։
«Ահավասիկ ես պիտի բուժեմ նրանց վերքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղության ձայնը և ապահովություն պիտի բերեմ նրանց։
Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։
Ինչպես գուբն է իր ջուրը սառեցնում, այնպես էլ նա է սառեցնում իր չարությունները. այնտեղ՝ նրա հանդիման, մշտապես ամբարշտություն ու չարություն է լսվում ցավերով ու տանջանքներով։
Թարախակալվեցին քո վերքերը, և քո անկմանը բուժում չկա. բոլորը, որ լսեցին քո գույժը, կծափահարեն քո անկման համար, քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։
Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։