և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
ԵԼՔ 9:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կտավատն ու գարին կարկտահարվեցին, որովհետև գարին հասած էր, կտավատը՝ սերմնակալած, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։ |
և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
«Հարվածեցի ձեզ տապով և դալկություն բերեցի ձեզ վրա։ Շատացրիք ձեր պարտեզները և այգիները, ձեր թզենիներն ու ձիթենիները, և թրթուրը կերավ դրանք, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Թեև թզենին չի տա իր պտուղը, և որթատունկը ծնունդ չի ունենա, ձիթենու բերքը կխաբի, և դաշտերը կերակուր չեն տա, հոտերը կպակասեն արոտավայրից, և մսուրների մեջ եզներ չեն լինի,
Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։
Եվ Հռութը միացավ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հավաքեց մինչև գարու և ցորենի հնձի վերջը, և ապրում էր իր սկեսրոջ հետ։