Եղիսեեն ասաց. «Տիրոջ խո՛սքը լսեք։ Այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մոտ մեկ գրիվ ճերմակ ալյուրը մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ պետք է արժենա”»։
ԵԼՔ 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ պետք է երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, ինչպես որ պատվիրել է մեզ Տերը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը"”»։ |
Եղիսեեն ասաց. «Տիրոջ խո՛սքը լսեք։ Այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մոտ մեկ գրիվ ճերմակ ալյուրը մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ պետք է արժենա”»։
Եվ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, վաղն իսկ՝ հենց այս ժամին, անթիվ-անհամար մորեխ կթափեմ քո տարածքների վրա։
և նրանք կանսան քո ձայնին։ Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։
Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։
Փարավոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ. անապատո՛ւմ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, սակայն հեռու չգնաք։ Արդ, նաև ինձ համա՛ր աղոթեք Տիրոջը»։