ԵԼՔ 7:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ողջ երկրում արյուն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։ |
Եվ գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները չեն կարողանա գետից ջուր խմել”»։
Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը. Ահարոնը փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, վեր բարձրացնելով իր գավազանը, հարվածեց գետի ջրին և գետի ողջ ջուրը արյուն դարձրեց։
Իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացիների գիտունները։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը, նա նրանց չլսեց։
Իրենց կախարդություններով նույնը փորձեցին անել նաև եգիպտացի գիտունները, որպեսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Եվ մժեղը տարածվեց մարդկանց ու անասունների վրա։
Ձկնորսները տրտմելու են, գետի մեջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց և ուռկան գցողները սուգ են անելու։
ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, կենդանի ինչ շունչ որ կար, ապականվեց, և նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։