ԵԼՔ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը։ Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ դարձավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։ |
Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ։ Երբ նա ելնի դեպի ջուրը, կանգնի՛ր նրա առջև՝ գետափին, քո ձեռքում բռնած այն գավազանը, որ օձ դարձավ։
Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը. Ահարոնը փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, վեր բարձրացնելով իր գավազանը, հարվածեց գետի ջրին և գետի ողջ ջուրը արյուն դարձրեց։
«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գավազանը, գետնի՛ն գցիր փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ կդառնա”»։
ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն»։
Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։