ԵԼՔ 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։ |
Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։
Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։
«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։
Արևելյան կողմում նախ թող Հուդայի ցեղը բանակի իր զորքով, և Հուդայի որդիների իշխանը Ամինադաբի որդի Նաասովնը լինի։
Դու վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և ամբողջ ժողովրդի ներկայությամբ բարձրացրո՛ւ Հովր լեռը։
Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։
Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։