ԵԼՔ 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։ |
Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։
Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։
Դավիթը նրանց ամենօրյա պաշտամունքի խմբերի բաժանեց՝ ըստ Ղևիի որդիների՝ Գեթսոնի, Կահաթի ու Մերարիի։
Ոտքի ելան ղևտացիները. Կահաթի տոհմից՝ Ամասիի որդի Մայեթը և Զաքարիայի որդի Հովելը, Մերարիի տոհմից՝ Աբդիի որդի Կիսը և Հելելի որդի Ազարիան, Գեթսոնի տոհմից՝ Զեմաթի որդի Հովան և Հովաքայի որդի Հովադան,
Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբենի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին, իրար հետ պայմանավորվելով՝
Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։
Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են.
Առաջին վիճակն ընկավ Կահաթի տոհմին. Ահարոնի որդիներին՝ ղևտացի քահանաներին, վիճակով հասան Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից տասներեք քաղաքներ։
Գեթսոնի որդիներին վիճակով հասան Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից տասներեք քաղաքներ։
Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,