ԵԼՔ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց ցեղերի ընտանիքների նահապետները սրանք են՝ Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները՝ Ենովքը, Փաղղուսը, Ասրովնը ու Քարմին. սա է Ռուբենի ցեղը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը։ |
Սրանք են նրանց գերդաստանների իշխանները՝ Ոփեր, Հեսսի, Ելիել, Եզիել, Հերեմիա, Հովդիա և Իգիել, որոնք զորեղ մարդիկ էին, իրենց գերդաստանների անվանի իշխաններ։
Թովղայի որդիները՝ Օզի, Հռափայիա, Հերիել, Հեմու, Հեբամ և Սամուել, որոնք իրենց գերդաստանների իշխաններն էին։ Թուղն ու Անանը իրենց տոհմի մեջ զորավոր էին։ Նրանց գունդը Դավթի օրոք բաղկացած էր քսաներկու հազար վեց հարյուր հոգուց։
Սրանք են Բաղեեի որդիները՝ Ասեբոն, Օզի, Օզիել, Երեմովթ, Ուրի՝ հինգ հոգի, որոնք իրենց գերդաստանների քաջազուն իշխաններն էին։ Նրանց թիվը քսաներկու հազար երեսունչորս էր։
Սրանք են Օվդի որդիները, և սրանք են Գաբեսում բնակվող տոհմերի իշխանները։ Նրանց գերեվարեցին Մանաքաթ։
Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և պատվիրեց նրանց ասել Իսրայելի որդիներին ու եգիպտացիների արքա փարավոնին, որ Իսրայելի որդիները դուրս պիտի գան եգիպտացիների երկրից։
Ահարոնի որդի Եղիազարը իրեն կին առավ Փուտիելի դուստրերից, որը նրա համար ծնեց Փենեեսին։ Սրանք են ղևտացիների նահապետական տների իշխանները ըստ իրենց ընտանիքների։
և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։
Շմավոնի որդիները և նրանց գնդերը՝ Համուելը և Համուելի գունդը, Համինը և Համինի գունդը, Հաքինը և Հաքինի գունդը,
Ռուբենի սահմանը եղավ Հորդանան գետը։ Այս է Ռուբենի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու ավանները։
Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։
Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի նահապետները Սելովում՝ Տիրոջ առաջ, Վկայության խորանի դռանը, վիճակով բաժանեցին։ Եվ գնացին աչքի անցկացնելու երկիրը։