Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սակայն աղյուսների քանակը, ինչպես որ միշտ կար, նույնքան պահանջե՛ք նրանցից և մի՛ պակասեցրեք, որովհետև պարապ են մնում և այդ պատճառով էլ աղաղակում են ու ասում. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։

Տես գլուխը



ԵԼՔ 5:8
6 Խաչաձեւ Հղումներ  

Աղքատության մեջ օգնեց անտունին, Նրանց ազգը առաջնորդեց հոտի պես։


Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։


Եվ նրանց ասաց. «Դուք ծույլ ու անբան մարդիկ եք, դրա համար էլ ասում եք. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։


Իսրայելի որդիներից նշանակված գործավարներն իրենք իրենց տեսան չարչարանքի մեջ և ասացին. «Ոչ ոք չի նվազեցնի մեր՝ աղյուս շինելու ամենօրյա քանակը»։


«Այդ մարդկանց այլևս հարդ չտաք աղյուս շինելու համար, ինչպես որ երեկ էր և նախանցյալ օրը։ Իրենք թող գնան ու իրենց համար հարդ հավաքեն։


Թող այդ մարդկանց գործը ծանրանա, որպեսզի դրանով զբաղվեն և ոչ թե դատարկ բաների մասին մտածեն»։