Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։
ԵԼՔ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այդ մարդկանց այլևս հարդ չտաք աղյուս շինելու համար, ինչպես որ երեկ էր և նախանցյալ օրը։ Իրենք թող գնան ու իրենց համար հարդ հավաքեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։ |
Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։
Սակայն աղյուսների քանակը, ինչպես որ միշտ կար, նույնքան պահանջե՛ք նրանցից և մի՛ պակասեցրեք, որովհետև պարապ են մնում և այդ պատճառով էլ աղաղակում են ու ասում. “Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն”։
Մեր էշերի համար հարդ և խոտ, իսկ ինձ և այս աղջկա ու ծառայի համար հաց և գինի կա. քո ծառաները ոչ մի բանի պակասություն չեն ունենա»։