ԵԼՔ 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն բանից հետո, երբ մտա փարավոնի մոտ քո անունից խոսելու, չարչարեց ժողովրդին, և դու չփրկեցիր քո ժողովրդին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։ |
և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։
Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքը կստիպի նրան ձեզ արձակել, և իմ բարձրացած բազուկը կստիպի նրան, որ ձեզ հանի իր երկրից»։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեր մասին մի՛ մարգարեացիր, ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով»։
Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Իսկ եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։