Քո փառքի հզորությամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկությունը, և կերավ նրանց, ինչպես կրակը՝ եղեգը։
ԵԼՔ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ժողովուրդը սփռվեց եգիպտացիների երկրով մեկ, որպեսզի եղեգ հավաքի հարդ պատրաստելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ՝ հարդի տեղ խոզան հավաքելու համար։ |
Քո փառքի հզորությամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկությունը, և կերավ նրանց, ինչպես կրակը՝ եղեգը։
Դուք ինքներդ գնացե՛ք, որտեղից ուզում եք, ձեզ համար հա՛րդ հավաքեք, բայց սահմանված չափից ոչինչ չպիտի պակասի”»։
Իսկ գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր պատրաստածը պետք է հաստատված չափով լինի, այնքան, որքան պատրաստում էիք այն ժամանակ, երբ ձեզ հարդ էին տալիս»։
Ահավասիկ նրանք բոլորը խռիվի պես, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրա.
Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին, ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը, ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։
Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։