ԵԼՔ 40:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճրագամանները դրեց դրա վրա՝ Տիրոջ առաջ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։
Կվերցնեք նաշիհ և դրանից տասներկու հաց կպատրաստեք, յուրաքանչյուրը երկու տասներորդական քաշով։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։
քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։