Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։
ԵԼՔ 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասաց նրան. «Ձեռքդ դի՛ր ծոցդ»։ Ձեռքը դրեց ծոցը, ապա այն հանեց իր ծոցից, և ձեռքը նորից ստացավ իր մարմնի գույնը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Ձեռքդ դարձյա՛լ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից. և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։ |
Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։
Եվ ասաց. «Եթե չհավատան քեզ և չանսան առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանի ձայնին։
Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։
Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։