Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ ասաց. «Եթե չհավատան քեզ և չանսան առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանի ձայնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 «Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան մյուս նշանի ձայնին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 4:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Ընդունի՛ր նեղություններ նեղությունների վրա. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրա։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր շրթունքներիդ անզգամության համար.


Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։


Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։


Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։


Այնքան նշաններ էր արել նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում նրան,


Եվ ասաց նրան. «Ձեռքդ դի՛ր ծոցդ»։ Ձեռքը դրեց ծոցը, ապա այն հանեց իր ծոցից, և ձեռքը նորից ստացավ իր մարմնի գույնը։


Եթե պատահի, որ չհավատան այդ երկու նշաններին էլ և չանսան քո ձայնին, ապա գետի ջրից կվերցնես, կթափես ցամաքին, և գետից վերցրած ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»։


Մովսեսն Ահարոնին պատմեց այն մասին, թե ինչպե՛ս Տերը առաքեց իրեն և հայտնեց այն նշանների մասին, որ պատվիրել էր իրեն անել։


Գեդեոնն ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ