Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
ԵԼՔ 39:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը նայեց ամբողջ կատարվածին։ Եվ ահա այն արել էին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր. այդպես էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։ |
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Երբ Դավիթն ավարտեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Զորությունների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։
Դավիթը, վերջացնելով ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Տիրոջ անունով օրհնեց ժողովրդին։
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.
Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
Իսրայելի որդիների բոլոր մեղքերի քավության համար սա թող հավիտենական օրենք լինի ձեզ և տարին մեկ անգամ թող կատարվի, ինչպես Տերը հրամայեց Մովսեսին»։
Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.