Վարագույրի համար չփտող փայտից հինգ մույթ կպատրաստես և դրանք կոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար պղնձե հինգ խարիսխ կձուլես»։
ԵԼՔ 38:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանով պատրաստվեցին Վկայության խորանի դռան խարիսխները, պղնձե զոհասեղանը, պղնձե զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանով պատրաստեց ժողովի վրանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները, |
Վարագույրի համար չփտող փայտից հինգ մույթ կպատրաստես և դրանք կոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար պղնձե հինգ խարիսխ կձուլես»։
Սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։
Բակը շրջափակող բոլոր սյուներն արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։
Դրա չորս անկյունների վրա եղջյուրնե՛ր արա այնպես, որ դրանք միաձույլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կպատես պղնձով։
Դրա համար պղնձից վանդակավոր կասկարա կպատրաստես։ Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձե օղակներ կպատրաստես։
խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից հյուսված պարանների ծայրերի օղերը։