Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Բակը շրջափակող բոլոր սյուներն արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 27:17
4 Խաչաձեւ Հղումներ  

Բակի դռան վարագույրի երկարությունը թող լինի քսան կանգուն։ Կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստված թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործությամբ։ Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։


Բակի երկարությունը հարյուր կանգուն թող լինի, լայնությունը՝ հիսուն, իսկ բարձրությունը՝ հինգ կանգուն։ Առագաստը նրբահյուս բեհեզից թող լինի։ Դրանց խարիսխները պղնձից թող լինեն։


Հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղը գործածվեց սյուների գալարազարդերի համար. ոսկով պատվեցին դրանց խոյակները և զարդարվեցին։


Դրանով պատրաստվեցին Վկայության խորանի դռան խարիսխները, պղնձե զոհասեղանը, պղնձե զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ