Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 37:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա խնկարկության սեղանը՝ ոսկեպատ, պատրաստեց չփտող փայտից, քառակուսի, մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և երկու կանգուն բարձրությամբ։ Դրա եղջյուրավոր անկյունները զոհասեղանի հետ միաձույլ էին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։

Տես գլուխը



ԵԼՔ 37:25
15 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Ոզիասը հզորացավ, այնքան մեծամտացավ, որ անխուսափելի դարձավ նրա կործանումը։ Նա անիրավություն գործեց Տիրոջ՝ իր Աստծու դեմ. մտավ Տիրոջ տաճարը և խունկ ծխեց խնկի սեղանի վրա։


զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը,


խնկարկության սեղանն ու նրա լծակները, օծության յուղը, բաղադրյալ խունկը, խորանի դռան վարագույրը,


Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։


Մաքուր ոսկով պատեց այն, ինչպես նաև դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջյուրավոր անկյունները։


Խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ։ Քողե վարագույր կանցկացնես Վկայության խորանի դռանը։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։


Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում։


Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։


որտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած Ուխտի տապանակը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.