ԵԼՔ 35:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կապուտակ, ծիրանի և կրկնակի կարմիր մանվածք, նրբահյուս բեհեզ, այծի մազ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կապույտ, ծիրանի, կարմիր գույնի նուրբ կտավ, այծի մազ, |
«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։
«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։
Պատմուճանի ներքևի քղանցքին մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով և նրբահյուս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես։ Դրանք կգործես պատմուճանի ներքևի քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձևը, և դրանց միջև շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն։