Հովաբի զինվորներից մեկը եկավ ու կանգնելով Ամեսայիի մոտ՝ ասաց. «Ով սիրում է Հովաբին կամ Դավթին, թող գնա Հովաբի ու Աբեսսայի հետևից»։
ԵԼՔ 32:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մոտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մոտենա»։ Նրա շուրջը հավաքվեցին Ղևիի բոլոր որդիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը, կանգնելով բանակատեղիի դռան մոտ, ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտ թող գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։ |
Հովաբի զինվորներից մեկը եկավ ու կանգնելով Ամեսայիի մոտ՝ ասաց. «Ով սիրում է Հովաբին կամ Դավթին, թող գնա Հովաբի ու Աբեսսայի հետևից»։
Հեուն, գլուխը բարձրացնելով դեպի պատուհանը, ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մոտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին,
Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։
Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։
որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։
Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։