Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 32:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։

Տես գլուխը



ԵԼՔ 32:25
17 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատասխանեց. «Լսեցի դրախտում քո ձայնը և վախեցա, քանի որ մերկ էի, և թաքնվեցի»։


Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։


Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։


Տերը Հուդային ընկճել էր Հուդայի արքա Աքազի պատճառով, որն ապստամբելով հեռացել էր Տիրոջից։


Մովսեսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մոտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մոտենա»։ Նրա շուրջը հավաքվեցին Ղևիի բոլոր որդիները։


Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրենքը, երանելի է։


ու թող բացահայտվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, քեզ այլևս չի մատնի մարդկանց.


գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։


Բարությամբ բնակվողը չելա՞վ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, կո՛ծ արեք այն տան վրա, որ մոտ է նրան. ձեզնից կվերցնի ցավի հարվածները։


Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։


Նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես աղոթեցի Ահարոնի համար էլ,


«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։