Երբ Ահարոնը երեկոյան վառի կանթեղները, Տիրոջ առաջ՝ խնկարկության սեղանի վրա, միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց սերունդների մեջ խնկարկության մշտնջենական կարգ թող լինի։
որոնք, կանգնելով Ոզիաս արքայի դիմաց, ասացին նրան. «Ոզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես, այլ միայն քահանաները՝ Ահարոնի որդիները, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Սրբարանից դո՛ւրս ելիր, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դեմ, և սա քեզ համար փառք չի լինելու Տիրոջ՝ Աստծու կողմից»։
Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։
քո հոր տանը հայտնապես երևացի և Իսրայելի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջև եփուդ հագնեն։ Ես քո հոր սերունդներին իբրև կերակուր տվել եմ Իսրայելի որդիների մատուցած ընծաներից։