Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։
ԵԼՔ 30:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ |
Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։
Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։
«Պղնձե ավազա՛ն պատրաստիր պղնձե պատվանդանով, որպեսզի լվացվեք նրա մեջ։ Այն դի՛ր Վկայության խորանի ու զոհասեղանի միջև։ Դրա մեջ ջուր կլցնես։
Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։
Կսրբագործես զոհասեղանը, և դա սուրբ սրբություն կլինի։ Կօծես ավազանն ու նրա պատվանդանը և կսրբագործես այն։