բայց ես դատաստան կտեսնեմ այն ազգի հետ, որը կծառայեցնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կվերադառնան բազում հարստությամբ։
ԵԼՔ 3:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։ |
բայց ես դատաստան կտեսնեմ այն ազգի հետ, որը կծառայեցնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կվերադառնան բազում հարստությամբ։
Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։
Արդ, ժողովրդին գաղտնի հայտնի՛ր, որ յուրաքանչյուր ոք իր ընկերոջից և յուրաքանչյուր կին իր հարևանուհուց ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ թող փոխ առնեն»։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով արհամարհում է, ձե՛զ չի արհամարհում, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն. ինչպես որ ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։
փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զենքերն են այրելու կրակի մեջ։ Ավարի են ենթարկելու նրանց, ովքեր իրենց էին ավարի ենթարկում, կողոպտելու են նրանց, ովքեր իրենց էին կողոպտում”,- ասում է Տերը՝ Աստված։