Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 39:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զենքերն են այրելու կրակի մեջ։ Ավարի են ենթարկելու նրանց, ովքեր իրենց էին ավարի ենթարկում, կողոպտելու են նրանց, ովքեր իրենց էին կողոպտում”,- ասում է Տերը՝ Աստված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն",- ասում է Տեր Աստված”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 39:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը շնորհ արեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց. այսպես կողոպտեցին եգիպտացիներին։


Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։


Նրանց ընդունելու են հեթանոսները և բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն և բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, ծառայության տակ են ընկնելու նրանց տիրողները։


Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով արհամարհում է, ձե՛զ չի արհամարհում, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն. ինչպես որ ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։


«Այն օրը Գովգին Իսրայելի երկրում գերեզմանի համար տեղ եմ տալու, Մեռյալ ծովից արևելք, որ փակելու է ուղևորների ճանապարհը։ Այնտեղ թաղելու են Գովգին ու նրա ողջ զորքը, և այդ գերեզմանը կոչվելու է Գեհ։


Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։


Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։


Մի՞թե գետերի վրա կբարկանաս, Տե՛ր, կամ քո բարկությունը գետերի՞ վրա է, կամ քո ասպատակությունը՝ ծովերի՞ վրա, քանի որ կելնես քո ձիերի վրա, և քո ձի հեծնելը փրկություն է։


Հուդան կճակատամարտի Երուսաղեմում և կհավաքի շրջակա բոլոր ազգերի կարողությունը՝ ոսկի, արծաթ և մեծ թվով հանդերձանք։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ