Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.
ԵԼՔ 29:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կվերցնես Ահարոնին քահանա օծելու համար զոհաբերված խոյի կուրծքը և այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ, և դա կլինի քո բաժինը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կառնես Ահարոնի քահանայական ձեռնադրության համար մորթված խոյի կուրծքը և այն իբրև երերացնելու ընծա կմատուցես Տիրոջ առաջ. և դա կլինի քո բաժինը։ |
Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.
Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։
Որովհետև կուրծքն ու թևը ես վերցրի Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա Իսրայելի որդիների համար հավիտենական օրենք թող լինի”»։
Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։