Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։
ԵԼՔ 29:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։ |
Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։
Կդնես մի զամբյուղի մեջ և զամբյուղով էլ կմատուցես դրանք, ինչպես նաև զվարակն ու երկու խոյերը։
Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռան մոտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։