ԵԼՔ 28:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփուդի վերևի մասը նույն ձևով պետք է պատրաստված լինի՝ մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եփուդի վրա գտնվող գոտին պատրաստված պետք է լինի նույն ձևով՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։ |
Զգեստներն առնելով՝ կհագցնես Ահարոնին՝ քո եղբորը, երկար շապիկը, պատմուճանը, եփուդն ու լանջապանակը։ Լանջապանակը կամրացնես եփուդին։
Նույն ձևով ոսկուց և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեցին եփուդի վրայի ժապավենը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Ահարոնին հագցրեց շապիկը և գոտին կապեց նրա մեջքին, գցեց պատմուճանը, դրա վրա դրեց եփուդը և այն եփուդի ժապավեններով ամրացրեց նրա վրա։
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ Մարդու Որդուն նման մեկին՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած.