Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ Մարդու Որդուն նման մեկին՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նման մեկին՝ երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 1:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Տաճարից ելնում էին յոթ հրեշտակներ, որոնք ունեին յոթ պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտավ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։


Եվ ահա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստել էր Մարդու Որդու նման մեկը. նա իր գլխին ուներ ոսկե պսակ, իսկ ձեռքին՝ սրած գերանդի։


Ահարոնին հագցրեց շապիկը և գոտին կապեց նրա մեջքին, գցեց պատմուճանը, դրա վրա դրեց եփուդը և այն եփուդի ժապավեններով ամրացրեց նրա վրա։


Արդարությամբ պիտի գոտևորի իր մեջքը և ճշմարտությամբ կապի իր կողերը։


Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։


Նույն ձևով ոսկուց և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեցին եփուդի վրայի ժապավենը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։


Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, որ յոթ աստղեր ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե աշտանակների միջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ