ԵԼՔ 28:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկու ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին ամրացված երկու օղակների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ երկու ոլորուն և հյուսված ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին գտնվող երկու օղակների մեջ |
Վանդակաձև երկու ցանց էլ պատրաստեց՝ երկրորդ խոյակը ծածկելու համար։ Նա երկու սյուների համար պատրաստեց նռնաձև զարդեր, որպեսզի դրանք շարք-շարք կախվեն վանդակացանցի վրա։
Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։
Լանջապանակի վրա երկու շղթա կպատրաստես ոսկուց և երկու ոսկյա օղակներ կամրացնես լանջապանակի երկու ծայրերին։
Երկու շղթաների երկու ծայրերը կմտցնես երկու օղակների մեջ և եփուդի առջևի կողմից տանելով՝ կանցկացնես եփուդի հետևի կողմը։