ԵԼՔ 28:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթա կպատրաստես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես։ |
Վանդակաձև երկու ցանց էլ պատրաստեց՝ երկրորդ խոյակը ծածկելու համար։ Նա երկու սյուների համար պատրաստեց նռնաձև զարդեր, որպեսզի դրանք շարք-շարք կախվեն վանդակացանցի վրա։
Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։
Իսրայելի որդիների անուններով փորագրված ակնաքարերը թող լինեն տասներկուսը՝ ըստ նրանց անունների թվի։ Յուրաքանչյուրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենա իր անունը։
Լանջապանակի վրա երկու շղթա կպատրաստես ոսկուց և երկու ոսկյա օղակներ կամրացնես լանջապանակի երկու ծայրերին։