ԵԼՔ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։ |
Մի սյունը տասնութ կանգուն բարձրություն ուներ, վրան պղնձե խոյակ կար, և մի խոյակի բարձրությունը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձև զարդեր կային խոյակի վրա՝ շուրջանակի, ամբողջովին պղնձե։ Նույնօրինակ վանդակազարդեր կային նաև երկրորդ սյան վրա։
Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։
«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։