Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 28:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 28:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։


Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։


Լանջապանակի վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսված շղթաներ։


Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։


Ոսկուց խորշեր կպատրաստես


Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ