Բռնակները պատրաստի՛ր չփտող փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։
ԵԼՔ 27:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լծակները մտցրո՛ւ օղակների մեջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից՝ այն բարձրացնելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձողերը պիտի մտցվեն օղակների մեջ և պիտի լինեն զոհասեղանի երկու կողմերին՝ այն վեր բարձրացնելու համար։ |
Բռնակները պատրաստի՛ր չփտող փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։
Երկու կողմերից մաքուր ոսկուց երկուական օղակներ կպատրաստես պսակից ներքև։ Դրանք կամրացնես նրա երկու անկյուններին, որպեսզի լծակները օղակների մեջ անցկացնելով՝ այն բարձրացվի։
Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։