ԵԼՔ 26:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն կամրացնես չփտող փայտից շինված և ոսկով պատած չորս մույթերի վրա, որոնց խոյակները ոսկուց պիտի լինեն, իսկ խարիսխները՝ արծաթից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։ |
Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Վարագույրը կձգես մույթից մույթ։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։
Վարագույրի համար չփտող փայտից հինգ մույթ կպատրաստես և դրանք կոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար պղնձե հինգ խարիսխ կձուլես»։
Դրանց մույթերը հինգն էին, ու դրանց օղակներն ու խոյակները պատեց ոսկով։ Դրանց հինգ խարիսխները պղնձյա էին։