ԵԼՔ 23:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պանդուխտին մի՛ նեղեք. դուք գիտեք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը, որովհետև օտարական էիք Եգիպտոսի երկրում։ |
իսկ եթե նա մեկ կամ երկու օր ապրի, տերը վրեժխնդրության չի ենթարկվի, քանի որ նրան իր արծաթով է գնել։
Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրավությամբ, հափշտակություններ էին անում. աղքատին ու տնանկին բռնադատում էին, պանդուխտի հետ արդարությամբ չէին վարվում։
քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,
«Անիծյալ լինի նա, ով կոտնահարի եկվորի, որբի և այրու իրավունքները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։