Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։
ԵԼՔ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պահի՛ր դաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։ |
Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։
Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։
Յոթօրյակի տոնը ինձ համար կկատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահավաքի տոնը՝ տարվա կեսին։
«Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։
Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։
կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։