Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
ԵԼՔ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յոթերորդ տարում պիտի թողնես, որ այն հանգստանա։ Ինքնաբույս բերքը թող ուտեն քո ազգի աղքատները, իսկ դրանից ավելացածները՝ վայրի գազանները։ Այդպես կվարվես քո այգու և քո ձիթաստանի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։ |
Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
Այս երկրի ժողովուրդները շաբաթ օրը մեզ մոտ վաճառքի բան չեն բերի, և շաբաթ օրը նրանցից ոչինչ չենք գնի, որովհետև սուրբ օր է. յոթերորդ օրը սուրբ կպահենք։
Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։
Ութերորդ տարում կցանեք, իսկ հին բերքը կուտեք մինչև իններորդ տարին. մինչև նոր բերքը հասնելը կուտեք հին բերքից։
Արդյո՞ք տարար մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, և այնտեղ մեզ անդաստաններ ու այգինե՞ր տվեցիր որպես ժառանգություն։ Եթե անգամ մեր աչքերը հանես, քեզ մոտ չենք գա»։
Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։