Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։
ԵԼՔ 22:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկվի։ Զո՛հ մատուցեք միայն Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ հարաբերվի անասունի հետ, անպատճառ մահվան պիտի մատնվի։ |
Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։
Իսկ ով չէր պաշտի Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պետք է մեռներ՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին։
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
Նրանք այլևս իրենց զոհերը թող չզոհաբերեն սնոտի կուռքերին, որոնց հետևելով պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար հավիտենական օրենք թող լինի։
Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։
Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։
ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։
Եթե քո մեջ, քո քաղաքներից մեկում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, գտնվի մի այր կամ կին, որը չար գործ անի Տիրոջ՝ քո Աստծու առջև, դրժի նրա ուխտը,
ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կբերես ձեր քաղաքի դռների մոտ, և քարկոծելով կսպանեք նրանց։