Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։
ԵԼՔ 21:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը գավազանով հարվածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, և սա մեռնի նրա հարվածից, ապա տերը վրեժխնդրության պիտի ենթարկվի դատաստանով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։ |
Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
և եթե ոտքի կանգնի ու կարողանա ցուպի օգնությամբ քայլել, հարվածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկվելու վնասի ու բժշկության համար թող հատուցում վճարի։
իսկ եթե նա մեկ կամ երկու օր ապրի, տերը վրեժխնդրության չի ենթարկվի, քանի որ նրան իր արծաթով է գնել։
որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։
Նրան մի՛ խնայեք։ Կյանքի դիմաց՝ կյանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։